ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մոսկվայի շահերից չի բխում Ադրբեջան-Թուրքմենստան միջանցքի ստեղծումը

Մոսկվայի շահերից չի բխում Ադրբեջան-Թուրքմենստան միջանցքի ստեղծումը
22.11.2014 | 22:42

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կասպից ծովի հատակով թուրքմենական գազի հնարավոր առաքումները ՈՒկրաինային Ռուսաստանի շահերը շոշափող խնդիր է:
Նա նշել է, որ իրենց ադրբեջանական և թուրքմենական գործընկերներն ըմբռնումով են մոտենում Մոսկվայի փաստարկներին՝ կապված Կասպից ծովի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցման և ծովի հատակով խողովակի անցկացման հետ: Ռուսաստանը մտահոգություն է հայտնում իր սահմանները շրջանցող նոր էներգետիկ-տրանսպորտային միջանցքը կյանքի կոչելու առնչությամբ, ինչը կարող է նվազեցնել իր էներգետիկ ազդեցությունը ԵՄ-ի վրա, իսկ Արևմուտք-Ռուսաստան նոր «սառը պատերազմի» պարագայում Մոսկվան չի ցանկանում զրկվել այդ հաղթաթղթից:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ընդունելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևին, հայտարարել է, որ Աշգաբադը պատրաստ է ընդլայնել բազմակողմ կապերը Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով և ցանկանում է էներգակիրները արտահանել արտաքին շուկաներ:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ